Քաղաքական

Որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղարը՝ Բաքու այցի հնարավորության մասին

Որևէ քննարկում չկա. ԱԽ քարտուղարը՝ Բաքու այցի հնարավորության մասին

Լրագրողները ճեպազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու այցի մասին։ «ԱԱԾ տնօրենի այցի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»,- ասել է Գրիգորյանը՝ մանրամասներ չհայտնելով։

Հնարավո՞ր է՝ ինքը ևս այցելի Ադրբեջան, նա արձագանքել է. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ ղեկավարը սեպտեմբերի 19-21-ը Բաքու էր մեկնել՝ մասնակցելու անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական