Քաղաքական

Այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Ռուբինյան

Այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի ու կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

ՆԱՏՕ ԽՎ 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ ունեցած ելույթում նա նշել է, թե այսօր պատմական հնարավորություն կա՝ անցյալի հակամարտությունները կարգավորելու և խաղաղ, բարիդրացիական ապագա կառուցելու համար։

Նա խոսել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ այն շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. «Այդ պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների  կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն ու բարօրություն տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակամարտությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության ու դիվանագիտության միջոցով»։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կպատասխանի Հայաստանի պատրաստակամությանը՝ հնարավորինս շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու ունենալ բաց սահմաններ։ «Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,- ասել է նա։

Ըստ Ռուբինյանի, Հայաստանի անվտանգության ռազմավարությունը տասնամյակներ շարունակ միայն մեկ բևեռից է կախված եղել, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել, և հիմա աշխատում են դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ»։

Գնահատեք հոդվածը

4.0 /5
1
գնահատական