Քաղաքական

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով․ Արսեն Թորոսյան

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․

Այսօր նշում ենք մեր Անկախության տոնը՝ հաստատված խաղաղության պայմաններում։

Օգոստոսի 8-ին ստորագրված Խաղաղության հռչակագիրը մի նոր էջ է բացել ոչ միայն մեր պետության, այլև ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն իր հերթին մեր պետությանը տալիս է իրապես անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ երկիր լինելու բոլոր հիմքերը։

Պետության անկախությունը ամրապնդվում է մեր բոլորիս ամենօրյա աշխատանքով, աշխատող, արարող քաղաքացիների կողմից վճարվող հարկերով, որոնք էլ ծառայեցվում են սոցիալական, կրթական, անվտանգային և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացումն ապահովելու համար:
Շնորհավորում եմ բոլորիս: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական