Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը։ Ոնց է ձևավորվել այն։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնեևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80-ականներին ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ Հայաստանում երբեք այս ծավալի շինարարություն չի եղել, բայց իրենց մեղադրում են քանդելու մեջ։
«Ինչո՞ւ։ Որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կապված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը»,- նշեց նա։