ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հերթը ընտրացուցակի հաջորդ թեկնածու ՀՅԴ-ական Պետրոս Մեղրյանինն է։ Սա այն բանից հետո, երբ թեկնածուներից Հայկ Խալաթյանը հայտարարել է մանդատը չվերցնելու մասին։
Նշենք, որ Մեղրյանը ՀՅԴ ԳՄ անդամ էր, Կոտայքի մարզից է, 71 տարեկան, չի աշխատում։
Ընտրացուցակում Մեղրյանին հաջորդում է 42-ամյա Հրաչուհի Միրզոյանը, որը ևս ՀՅԴ-ից է. նա աշխատում է «Արփրոդաքշն» ՍՊԸ-ում որպես տնօրեն։