Քաղաքական

Ընդդիմադիր դաշտը խիստ դրական է տրամադրված. Մամիջանյան

Ընդդիմադիր դաշտը խիստ դրական է տրամադրված. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն սկսում է վարչապետին անվստահություն հայտնելու ծրագիրը և այդ նպատակով սեպտեմբերի 26-ին կազմակերպում է խորհրդարանական լսումներ։ Մինչ այդ ՀՀԿ-ականները ակտիվ հանդիպումներ են ունենում արտախորհրդարանական ուժերի հետ։

«Չէի ցանկանա հանդիպումների բովանդակությունը հանրայնացնել, բայց ընդդիմադիր դաշտի ընդհանուր տրամադրվածությունը խիստ դրական է՝ նաև  հաշվի առնելով այն փաստը, որ սա իշխանափոխության միակ իրատեսական ճանապարհն է»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ ընդգծելով, որ բոլոր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան լսումների ժամանակ հնչեցնել իրենց կարծիքը, բարձրաձայնել իշխանափոխության հնարավոր ճանապարհները։ Լսումներն ԱԺ-ում հրավիրվելու են այս ամիս։

Նա նշեց, որ արդեն իսկ հրավիրել են «Հայաստան» խմբակցությանը, նրանք ևս կմասնակցեն։ 

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից որևէ մեկի մասնակցությանը այս գործընթացին, նա պատասխանեց․ «Զերծ կմնամ նրանց հետ այս փուլում տարվող աշխատանքների մանրամասն նկարագրությունից՝ հաշվի առնելով իշխանությունների աշխատաոճը․ նրանք նույն վայրկյանին թիրախ կդարձնեն ցանկացած այլախոհի»։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
4
գնահատական