Քաղաքական

Դրոշմի հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դրոշմի հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անձնագրերում սահմանային դրոշմակնիքներից Արարատ լեռան ուրվագիծը հանելու որոշմանը.

«Անձնագրերի դրոշմների հարցը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ հորիզոնում տեսական հնարավորություն ու պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին, և, ընդհանրապես, ՀՀ-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։

Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ մինչև 2004թ. այդ դրոշմը չի եղել. «Ինչ է նշանակում այդ դրոշմի բացակայությունը, և երբ 2004թ. այն հայտնվել է, դա ի՞նչ է նշանակում։ Ո՞րն է այդ դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը, և ո՞րն է այդ դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական