Քաղաքական

Ես էլ կառավարության նիստում հարգելի մարդկանց անուններ շփոթեցի. վարչապետ

Ես էլ կառավարության նիստում  հարգելի մարդկանց անուններ շփոթեցի. վարչապետ

«Կարծում եմ՝ ցանկացած երկրի ղեկավար և մարդ իր վրիպակներն, ըստ պատեհության, ուղղում է, և կարծում եմ՝ ԱՄՆ-ի նախագահն արդեն իսկ դա արել է, այդ թվում՝ թվիթերյան գրառման մեջ։ Այսօր ես էլ կառավարության նիստում հարգելի մարդկանց անուններ շփոթեցի»,-ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանի անունը շփոթելուն և «Ալբանիա» անվանելուն։

Վարչապետն ընդգծել է, որ շփոթել է, բայց դա չի նշանակով թե չգիտի նրանց. «Ընդ որում, 2-ին էլ շատ հարգում եմ։ Վիկ Դարչինյանի փոխարեն ասել եմ Նշան Մունչյան»։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական