Քաղաքական

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը. իշխանությունները խախտել են քաղաքացիների կյանքի իրավունքը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ որոշումը. իշխանությունները խախտել են քաղաքացիների կյանքի իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Մարտի 1»-ի վերաբերյալ «Ֆարմանյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է Հայաստանի կողմից մի շարք խախտումներ։

Ըստ դատարանի՝ հաստատվել է, որ զոհերից 7-ի դեպքում (բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից)՝ Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Գրիգոր Գևորգյան, Սամվել Հարությունյան),խախտվել է կյանքի իրավունքը։ Պետության կողմից կիրառված մահացու ուժը չէր կարող լինել «գերակշռորեն անհրաժեշտ»։ Մահերի պատճառը եղել է վատ պլանավորված օպերացիան, սպառազինությունների անտեղի կիրառումը, ինչպես նաև մահացու ուժի անխոհեմ և անհամաչափ կիրառումը։

Հաստատվել է, որ մահվան հանգամանքների քննության ժամանակ եղել են խախտումներ։ Պետությունը չի իրականացրել արդյունավետ, անկողմնակալ և համապարփակ քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։

Բացի այդ, հաստատվել է, որ պետությունը չի կատարել իր պարտավորությունները՝ տրամադրելու դատարանին անհրաժեշտ տեղեկությունները։

Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետությունը պետք է վճարի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից, դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական