Քաղաքական

Մարտի 1-ը բացահայտված է, քննվում է դատարանում. վարչապետ

Մարտի 1-ը բացահայտված է, քննվում է դատարանում. վարչապետ

«Կարծում եմ՝ Եվրոպական դատարանը արձանագրել է ակնհայտը, և ես առաջ էլ եմ ասել, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։ Եվ այդ բացահայտման արդյունքներն այսօր քննվում են դատարանում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա  ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը նոր ազդակ կլինի իրավապահների համար, որ «Մարտի 1»-ի ոճրագործներից որևէ մեկն իրական պատասխանատվությունից չխուսափի. «Կարծում եմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կլինի լեգիտիմ։ Սա առիթ է, որ նայենք՝ ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը ձգվել»։

Հիշեցնենք՝  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Ֆարմանյանն և մյուսներ ընդդեմ Հայաստանի» վճիռը, որ հրապարակվել է 2025 թ. սեպտեմբերի 18-ին, ամրագրել է՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պետությունը խախտել է իր քաղաքացիների կյանքի իրավունքը և չի կատարել արդյունավետ քննության պարտավորությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական