«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ են ներկայացնելու, նաև՝ այդ թեմայով հանդիպումներ են նախաձեռնելու։
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Radar Armenia-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության նախաձեռնությանը, ընդգծեց՝ գործընթացի հաջողությունը գործնականում քիչ հավանական է․ «Ամենայն հարգանքով պարոն Մամիջանյանի հանդեպ, բայց պետք չէ մեծ-մեծ խոսել։ Պետք է ՔՊ-ական 19 պատգամավոր ևս միանան այդ նախաձեռնությանը, ինչը անհնար է»։
Ընդդիմությունը իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, իսկ թե Հովիկ Աղազարյանը կմասնակցի, թե ոչ, նրա խոսքով՝ կախված է՝ որ օրը դա կլինի։
Աղազարյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է 54 ստորագրություն վարչապետին անվստահություն հայտնելու համար․ «Կհաջողվի նրանց, թե ոչ, չեմ կարող հստակ ասել»։