Քաղաքական

Նիդերլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին

Նիդերլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին

Նիդերլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում մատչելի բնակարաններով ապահովելու համար։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներին։

«Այսօր հայտարարվեց, որ Նիդերլանդները, Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով, 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով»,- գրել է վան Վիլը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական