Քաղաքական

Անդրադարձ՝ Հռոմի կանոնադրության դրույթների մասով աշխատանքներին

Անդրադարձ՝ Հռոմի կանոնադրության դրույթների մասով աշխատանքներին

Սեպտեմբերի 17-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  ՀՀ-ի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հռոմի կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին, ինչպես նաև կարողությունների զարգացման նպատակով առկա հնարավորություններին։ 

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Դատարանի պատվավոր հյուրերի մատյանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական