Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրական վարույթը ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան. Radar Armenia-ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից։
Նշենք, որ քրեական գործով Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։