«Գումարը, որ ներկայացրել էր մշակույթի բաժինը, շատ քիչ էր քաղաքի օրվա միջոցառումների համար, հետաձգել ենք։ Եվ հիմա Կոմունիստական կուսակցությունը հայտարարություն է անում, որ անպայման ավագանու արտահերթ նիստեր են լինելու, ավելացնելու ենք գումարները և այլ ձևով ենք ներկայացնելու»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության չեղարկման մասին լուրերին։
Նա նշեց՝ շատերի տրամադրությունը տեսնելով՝ հարցի քննարկումը հետաձգել են, և որոշում կկայացվի արտահերթ նիստով. «Հարցի քննարկումն է չեղարկվել, ոչ թե հանվել է «Քաղաքի օր» միջոցառումը։ Հայաստանում իմ նախաձեռնությամբ է եղել Գյումրիի օրը, ես եմ հաստատել այն ժամանակ, և մյուսներն էլ մեզ նայելով են իրենց համայնքներում այդպիսի օր սահմանել»,-ասաց քաղաքապետը։