ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման հարցում միջնորդելու համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը հանդես էր եկել գրառմամբ՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար»։