«Ես այնքան հարգանք ունեմ, որ հիմա աշխարհի որ երկիրը զանգեմ ու ասեմ՝ ինձ 500.000 դոլար է պետք, 2 րոպե հետո կբերեն, կտան»,-ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք հեշտ կվճարի 5 միլիոն դրամ գրավը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց բացակայելու արգելքն ու 5 մլն դրամ գրավը։ Նա մեղադրվում է Գյումրիին պատկանող 22 գույք ապօրինի օտարելու մեջ։