ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ինքը ճանաչել է, որպեսզի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության ռազմավարությունը. այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը»,- ասել է նա:
Ըստ վարչապետի, անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել 2025թ. օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով։