Քաղաքական

ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը նույնքան եղբայրական պետություն է, որքան Հայաստանը. վարչապետ

ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը նույնքան եղբայրական պետություն է, որքան Հայաստանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին անվտանգության ոլորտին։

«Նախորդ շրջանի մեր պատկերացումներն էին, որ մեր արտաքին անվտանգային խոցելիությունը նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը։ Բայց մեր պատմությունն ապացուցեց, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետով։

Առաջին մասով, ընդ որում, այն չաշխատեց երեք անգամ։ ՀԱՊԿ-ն արձանագրում էր, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան Հայաստանի Հանրապետությունը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում, այս նախադասությանը մենք երբեք չենք առերեսվել»,- ասել է նա։
Ըստ նրա, երկրորդ դեպքը 2021 թ. մայիսն էր, երրորդը՝ 2022 թ. սեպտեմբերը. «Երբ ՀՀ-ն իր տարածքային ամբողջականության բերումով դիմեց ՀԱՊԿ-ին, վերջինիս արձագանքը երկու անգամ հետևյալն էր՝ կարծես սահմանները դելիմիտացված չեն, և հարց՝ արդյո՞ք եղել է ներխուժում ՀՀ տարածք, թե՞ ոչ»,- ասել է նա։

Ըստ վարչապետի, դրանից հետո ստիպված էին ուղիղ առերեսվել մի պարզ հարցի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա նաև հարց առաջացավ՝ արդյո՞ք Հայաստանն ինքը ճանաչում է իր տարածքային ամբողջականությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական