Քաղաքական

Մեր «քոռ աչքով» ենք տեսել հայկական կողմի առաջարկներն Ադրբեջանին․ Գեղամ Մանուկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր «քոռ աչքով» ենք տեսել հայկական կողմի առաջարկներն Ադրբեջանին․ Գեղամ Մանուկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երկար ժամանակ ծանոթացել ենք Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթին և հատ-հատ տեսել ենք այն կետերը, որոնք հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը առաջարկել էր սահմանից հայելային զորքերի ետքաշում, սակայն Ադրբեջանը մերժել է, և հիմա այդ կետը փաստաթղթում չկա։

Ըստ նրա՝ սխալ են այն հայտարարությունները, թե փաստաթղթում երբեք չի եղել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների մասին հիշատակում. «Հայկական կողմը առաջարկել է, և երկար ժամանակ մեր «քոռ աչքով» ենք տեսել դա։ Հիմա հրապարակվածի մեջ չկա։ Նաև առաջարկվել է վեճերը լուծելու համար միջազգային մասնակցություն հանձնաժողովում, հիմա դա էլ չկա։ Էլ ո՞րն է հայկական շահը»,- հարցրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական