Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար։
Այս մասին թուրք պաշտոնյան գրառում է կատարել իր X-ի էջում. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ կրկին հանդիպելու համար»։
Նա կիսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի X-ի էջում արված հրապարակմամբ, որտեղ Ռուբինյանը ողջունում է Քըլըչին 6-րդ հանդիպումից առաջ։