Քաղաքական

Հայաստանը սատարել է Պաղեստինի և Իսրայելի խաղաղ կարգավորմանը

Հայաստանը սատարել է Պաղեստինի և Իսրայելի խաղաղ կարգավորմանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ «Նյու Յորքի հռչակագիրը»։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 142 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, դեմ՝ 10-ը, 12 երկիր ձեռնպահ է մնացել։

Դեմ քվեարկողների թվում էին Իսրայելը, ԱՄՆ-ն, Արգենտինան, Պարագվայը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Պանաման, Պալաուն և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները։

Ձեռնպահ է մնացել 12 պետություն, այդ թվում՝ Կամերունը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հյուսիսային Մակեդոնիան, Հարավային Սուդանը, Մոլդովան, Սամոան և այլն։

Նախաձեռնությունը ներկայացրել են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան` կոչ անելով անհապաղ և անշրջելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների խաղաղ լուծման ուղղությամբ, ինչպես նաև դադարեցնել բռնությունը և Գազայի հատվածի վերահսկողությունը փոխանցել Պաղեստինի ազգային ինքնավարությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական