Քաղաքական

Այդ պիկետը պետք էր 2 ժամ շուտ անել. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ականներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այդ պիկետը պետք էր 2 ժամ շուտ անել. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ականներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես երիտասարդներին, այդ թվում՝ դաշնակցականներին, քամահրանքով չեմ վերաբերվում։ Ես ասում եմ հետևյալը․ շատ տարօրինակ է, որ ԱԺ-ում նիստ եմ վարում Սևանի ջրառի մասին, և այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց պիկետ է անում՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին հայտնելու իրենց դժգոհությունը»,-ԱԺ-ում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ դա տիպիկ է Դաշնակցությանը՝ անել մի բան, որը ուշացած, անիմաստ է և հիմնված կեղծ տեղեկությունների վրա։

Նրա խոսքով՝ այդ պիկետը նախ պետք էր անել 2 ժամ շուտ, երկրորդ՝ ԱԳՆ-ի դիմաց, ոչ թե՝ կառավարության, քանի որ հանդիպումն այնտեղ է եղել․

«Պիկետի բովանդակությունն այն է, որ բանակցությունների առարկան գաղտնի է պահվում  հանրությունից։ Գաղտնի չի պահվում»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ այդպես ցանկանում էր ի ցույց դնել ՀՅԴ ղեկավարների՝ անիմաստ ու կեղծ օրակարգեր հետապնդելը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական