Քաղաքական

ԱԺ նախագահը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը

ԱԺ նախագահը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները:

ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման և անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:

Դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական