«Եւս մեկ անգամ հաստատում եմ, որ «Թրափի ուղու» վրա մաքսային ծառայությունը կգործի»,- Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյան։ Նա հավելել է, որ մանրամասները դեռևս քննարկման փուլում են։
Նա ընդգծել է, որ ընդհանուր մաքսային քաղաքականությունն ամբողջական է․ «Այսինքն՝ բոլոր սահմաններին առևտրի դյուրացման ուղղությամբ բարեփոխումներ ենք իրականացնում, որոնց մասին խոսել եմ»։