Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված բոլոր փաստաթղթերը հիմնված են փոխադարձության սկզբունքի վրա։
«Բոլոր կետերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Դա ամրագրված է առանձին կետով նույն փաստաթղթում։ Եվ եթե դա չեք տեսնում, այդ կետը կհանենք, հատուկ Ձեզ համար կրկին ցույց կտանք։ Այդ ամենը հրապարակված է, բոլորը կարող են տեսնել»,- ասել է նա։
Անդրադառնալով ընդդիմության՝ «հանձնելու» և «զիջումների» մասին խոսույթին, Արշակյանը հարցրել է. «Դուք քաղաքական գնահատական տվե՞լ եք Շահրամանյանին և նրա ստորագրած փաստաթղթերին։ Տվե՞լ եք այդ գնահատականը։ Դուք միայն ծափահարություններով եք ողջունել նրան»։