«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթին։ Նա հեգնել է, որ իր և Ռուբինյանի առաջին հանդիպումը տրավմատիկ է եղել վերջինիս համար. «Այնքան տպավորիչ է եղել, որ ելույթ չկա, որ ինձ նայելուց դա չասեք։ Այդքան տրավմատիկ ազդեցությո՞ւն եմ ունեցել ձեր կյանքում, ա՛յ մարդ, մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ, գնացեք, խոսեք, մի քիչ թոթափեք, նոր կյանք ստացեք»,- ասաց Գրիգորյանը։
Ռուբինյանն էլ արձագանքեց. «Ես դավաճանությունը ծանր եմ տանում, տիկի՛ն Գրիգորյան»։
«Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար արժանապատվության հարց էր»,- պատասխանեց Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Գրիգորյանը ժամանակին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, և Ռուբինյանն իր ելույթում հիշեցրել է այդ մասին։