Քաղաքական

Բոլորիս համար պարզ է, որ սա նախընտրական քայլ է. Գեղամ Մանուկյան

Բոլորիս համար պարզ է, որ սա նախընտրական քայլ է. Գեղամ Մանուկյան

«Բոլորիս համար պարզ է, որ սա նախընտրական քայլ է։ Օրենքի նախագիծ է դրվել՝ 24 ամիսը փոխել 18 ամսի։ Շատ լավ է, կարելի է մտածել 12 ամիս դարձնելու մասին, բայց հապճեպությունն այն է, որ, ընդհանրապես, երբ որևէ օրենք մշակում են, ուսումնասիրում են, թե այդ օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ, և փոփոխությունների փաթեթով են բերում»,- ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ զինված ուժերում ծառայում են 1000-ավոր մարդիկ, իսկ այս նախագիծը թեթև է մտածված. «Մտածող մարդը, որն ամբողջական պետք է սցենարը մշակեր, մի կետ պետք է ավելացներ՝ այս օրենքը տարածվում է այսինչ թվականին զորակոչված ու այսօր ծառայող զինվորների վրա»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական