Քաղաքական

Ագնեսա Խամոյանը մատնանշել է Քոչարյանի ամենամեծ սխալներից մեկը

Ագնեսա Խամոյանը մատնանշել է Քոչարյանի ամենամեծ սխալներից մեկը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք մեծագույն սխալներից մեկը Արմեն Դանիելյանին դատավոր նշանակելն է եղել։

«Պատգամավորներից մեկն ասում էր՝ բայց չէ՞ որ Արմեն Դանիելյանը դատավոր նշանակվել է 2002թ.՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն է, որ Արմեն Դանիելյան անուն-ազգանունով մարդը դարձել է դատավոր։ Կարծում եմ՝ ինքն էլ է կիսում այս տեսակետը»,- ասել է նա։ 

Խամոյանը նաև առաջարկել է Արմեն Դանիելյանին նշանակել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. «Եվրոպան պետք է ճանաչի ժողբաստիոնի ամենաանկախ, անաչառ, օբյեկտիվ դատավորին։ Եւ այս պահանջը, վստահաբար, ես պետք է պնդեմ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական