Քաղաքական

Հաստատվել է խաղաղություն. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաստատվել է խաղաղություն. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն․ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով, 1994 թվականից ԼՂ հարցով բանակցային գործընթաց է տեղի ունեցել, և այդ ընթացքում, հռչակագրի նախագծից բացի, այլ թղթի նախագիծ չի եղել․ «Ասում են՝ դե հա, հռչակագիր է ստորագրվել։ Հա, լավ, եթե հռչակագիրը այդպիսի բան է, 30 տարի ինչու՞ էին պետությունը, ժողովրդի էներգիան, ամբողջ օրակարգը կենտրոնացրել այդ հռչակագրի վրա»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ հաստատված խաղաղությունը պետք է զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում, «ի հեճուկս նրանց, որ ուզում են այս կետից զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ոչնչացում»։

Ըստ վարչապետի՝ հաստատվել է խաղաղություն, և դա շատերի ծրագրերից դուրս է. «Եվ հիմա ի՞նչ է պետք անել այդ խաղաղությունը՝ այնպես անել, որ այն քայքայվի։ Հնարավոր չէ չտեսնել, որ այդպիսի շահագրգռություն ունեցող ուժեր կան և՛ Հայաստանում, և՛ հեռավոր մոտակայքում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական