Քաղաքական

Ողջունելի է, որ սկսեցիք մեկ առանձին դրվագով ընդունել Քոչարյանի սխալները. Կարապետյան

Ողջունելի է, որ սկսեցիք մեկ առանձին դրվագով ընդունել Քոչարյանի սխալները. Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին, նշելով, որ նրա թեթև ձեռքով հիմք դրվեց Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալների արձանագրմանը։

«Մի որևէ դատավորի նշանակում չէր կարող լինել մեծագույն սխալ։ Ինձ թվում է՝ Քոչարյանի մեծագույն սխալներն, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության շուրջ են եղել, ընտրություն կեղծելու մեջ։ Բայց ողջունելի է, որ Դուք սկսեցիք մեկ առանձին դրվագով ընդունել, թե ինչն եք համարում նրա մեծագույն սխալը։ Սա կարևոր է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական