Քաղաքական

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ասում են՝ ձեր խաղաղությունը հաստատվել է, բայց տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, հետևաբար, ձեր խաղաղությունը լավ խաղաղություն չէ։ 

Նորից պիտի ասեմ՝ դեռ ճանապարհի սկզբին ենք։ Խաղաղությունը երկար գործընթաց է։ Ի վերջո, չժխտենք, որ արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև»,- ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ խաղաղությունը երբեք էլ բարեկամ երկրների միջև չի հաստատվում, այլ՝ այն երկրների, որոնք նախորդիվ ունեցել են հակամարտություն։

Նախարարի խոսքով՝ եթե առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, «միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ»․ «Շատ պարզունակացնելով՝ նկատի ունենք, որ առայժմ կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է»։ 

Նա անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ նշելով. «Մնում են խնդիրներ, մեկը դուք նշեցիք՝ գերիների հարցը։ Ցավոք չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում, թեև, նախորդիվ ունենք ադրբեջանական կողմի հանրահռչակված պարտավորությունը՝ բոլորին ազատ արձակել։ Եթե երկու երկիր ասում են՝ խաղաղություն հաստատել, երևի, առաջին հերթին, արժե հումանիտար հարցերը կարգավորել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական