Քաղաքական

Ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ՝ 115 մլրդ դրամի ծախս. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ՝ 115 մլրդ դրամի ծախս. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրադրությունն ամբողջությամբ ընկալելու համար պետք է արձանագրենք, որ 2025 թվականին, 2024 թվականի բյուջեի համեմատ, պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է գրանցվել։ Սա պայմանավորված է եղել որոշակի հրատապ կարիքներով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով, թե ինչու 2026 թվականի բյուջեում պաշտպանական ծախսերի ավելացում, հնարավոր է, չլինի։

Վարչապետի խոսքով՝ 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, գրանցվել է պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ, և դրանց մի մասն ուղղվել է ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը․ «Այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը և որոնք մենք պետք է մարենք 2030 կամ 2035 թվականներին, հարմար ենք գտել մարել՝ հետագա պարտքային բեռը նվազեցնելու համար»։

Նրա խոսքով, եթե 2025թ. 115 մլրդ դրամի «կտրուկ, անհամաչափ աճը» չլիներ, կլիներ բնականոն աճ․ «Այն, որ 2026թ.՝ 2025թ. համեմատ, չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նախատեսվում է նվազում, կապված է առաջին հերթին դրա հետ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական