Քաղաքական

Իմպիչմենտի երկու ձև կա՝ Նեպալինն ու Ֆրանսիայինը. Սերժ Սարգսյան

Իմպիչմենտի երկու ձև կա՝ Նեպալինն ու Ֆրանսիայինը. Սերժ Սարգսյան

Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, այսօր էլ ներկա է, և դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը կառավարությանը, վարչապետին անվստահություն հայտնելն է, այսինքն, իմպիչմենտը։ Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլև՝ լսելու, և ով ականջ ունի, կլսի,- հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին։

Նա հիշեցրել է, որ երեկ երկու խոշոր իրադարձություն է տեղի ունեցել Նեպալում և Ֆրանսիայում. «Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը քշելու կամ իմպիչմենտի ենթարկելու երկու ձև կա. մի ձևը Նեպալինն է՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձևը՝ Ֆրանսիայինը, խորհրդարանի միջոցով։ Հիմա մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք»,- հարցրել է նա։

Իսկ ինչու չեն Քոչարյանի հետ այս հարցում լուծում գտնում՝ հարցին Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ձեզ մի քանի անգամ խնդրել եմ՝ երկրորդ նախագահի հետ կապված հարց մի տվեք ինձ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական