Քաղաքական

Գործընկերությունն ամուսնություն չէ. վարչապետը խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործընկերությունն ամուսնություն չէ. վարչապետը խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք 34 տարվա անկախ պետություն ենք և նոր պետք է հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ․ ընկերություն է». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ տարբերությունն այն է, որ ամուսնացած մարդը եթե ունենում է մեկից ավել զուգընկեր, կոչվում է դավաճանություն. «Իսկ երբ ունենում ես մեկից ավել ընկերներ, նշանակում է՝ նորմալ մարդ ես։ Ոչ միայն ընկեր ունես, այլև քո ընկերների շրջապատը լայնանում է»։

Ըստ նրա, արտաքին քաղաքականությունը նրա համար է, որ ունենանք շատ գործընկերներ։

Վարչապետը նաև նշել է, որ վաշինգտոնյան համաձայնությունները հնարավորություն են տալիս Հայաստան-ՌԴ և Հայաստան-Իրան հարաբերությունները խորացնել. «Ես ուզում եմ ուղիղ ասել, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում և հանդիպման ընթացքում, և Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել եմ այն հնարավորությունների մասին, որ բացվում են մեր հարաբերությունները խորացնելու համար»։ 

Ըստ վարչապետի՝ կային մտավախություններ նաև օգոստոսի 8-ից առաջ, ու լինելու են միշտ. «Դա բնականոն պրոցես է, և քաղաքականությունն էլ, դիվանագիտությունն էլ, արտաքին հարաբերություններն էլ ուրիշ բանի մասին չեն, մի բանի մասին են՝ կողմերն իրենց մտահոգությունները կիսում են իրար հետ և սկսում նայել, թե ինչպես կարող են համագործակցել այդ մտահոգությունները կառավարելու և փարատելու ուղղությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական