Քաղաքական

Հայաստանի տարածում չի կարող լինել այլ անունով ենթակառուցվածք. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի տարածում չի կարող լինել այլ անունով ենթակառուցվածք. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չեմ կարող բացառել, որ այդ անունն Ադրբեջանում, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այնքան «պոպուլյար» է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն ենթակառուցվածքը, որը կարող է միանալ, օրինակ, «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով և ցանկացած մարդու անունով»,- հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի գործածումը հակասության մեջ է մտնում հռչակագրում «Թրամփի ուղի» անվանման հետ։ Նա ընդգծել է, որ դա ձեռք բերված պայմանավորվածությունների, առավել ևս՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի։

Ըստ վարչապետի՝ գոյություն ունի օբյեկտիվ իրականություն և սուբյեկտիվ ընկալումներ։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ինքնիշխանությունը։ 

«Եվ սրանից բխում է, որ Հայաստանի տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում է կայացնում ՀՀ-ն, և դրանց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- ասել է նա և հավելել, որ ՀՀ-ում լինելու է «TRIP» անունով ենթակառուցվածք։ Նրա խոսքով՝ դա ամբողջ պատմությունը չէ, այլ պատմությունն այն է, որ այս համաձայնագրի տակ կան Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները. «Ես հստակ ասում եմ, որ ՀՀ-ի տարածքում չի կարող լինել այլ անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք»։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական