Չի կարող լինել սահման՝ առանց սահմանապահի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, դա ստուգում է սարքը։
«ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Վրաստան, ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Իրան սահմանին, օդանավակայանում պետք է այդ կարգավորումը մտցնել։ Լինելու է 21-րդ դարին հարիր մաքսային սահմանային հսկողություն։ Մարդկային կոնտակտ կլինի, երբ այդ սարքի հետ կապված խնդիր լինի»,- ասել է նա։