Քաղաքական

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է. Տեր-Պետրոսյանը՝ Կոպիրկինին

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է. Տեր-Պետրոսյանը՝ Կոպիրկինին

Այսօր, սեպտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:

Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը:

Գնահատեք հոդվածը

3.0 /5
3
գնահատական