Քաղաքական

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման ընթացքին

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման ընթացքին

Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի հետ:

Արմեն Գրիգորյանը և Մարեկ Էշտոկն ընդգծել են Հայաստան-Սլովակիա ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդլայնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սլովակիա գործընկերության խորացման ուղղությամբ՝ նախանշելով հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

ԱԽ քարտուղարը Պետքարտուղարի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական