«Այսօր ԱԺ-ն համալրվել է նոր պատգամավորներով, բայց «Հայաստան խմբակցության» պատգամավորական աթոռը թափուր է, քանի որ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կեղծ մեղադրանքներով անազատության մեջ է»,- ԱԺ նիստի մեկնարկին ասել է «Հայաստան խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանը
Նա ուշադրություն է հրավիրել, որ «Սրբազան շարժման» կողմնակիցները, Միքայել արքեպիսկոպոսը և Սամվել Կարապետյանը շարունակում են մնալ անազատության մեջ։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ մի շարք անձանց մասով իրականացվում են ապօրինի քրեական հետապնդումներ, կեղծ տեղեկություններ, որոնք հերքվում են և «փուչիկի նման պայթում». «Ժողովրդավարության բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության նշույլ չկա, այլև իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է»։