«Եթե հետաքրքիր է, թե ընդդիմությունը ինչպես անցկացրեց ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, քանի որ տեսանք՝ ոչ մի նոր բան չեն սովորել մեր գործընկերները․ նույն և հին տեքստերն են»,- ԱԺ նիստի մեկնարկին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն՝ ընդգծելով, որ ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ, հատկապես, Վաշինգտոնում օգոստոսի 8-ի տեղի ունեցած իրադարձություններից հետո, և նորից պետք է երգի «հին երգերը»։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը խոսում է այն մարդկանց մասին, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ. «Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ այդ ահաբեկչությունը իրականացվեր։ Չէր լինի օգոստոսի 8-ը, չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը։ Այսօր Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն է, որը առավել քան իրական է»։