Քաղաքական

Բնակչության մոտ կեսը բարձրագույն կրթություն չունի. Եղոյան

Բնակչության մոտ կեսը բարձրագույն կրթություն չունի. Եղոյան

«Ես լսեցի պարոն Թունյանի փաստարկը, որտեղ ասում է, որ մարդը գրագիտության մակարդակ պետք է ունենա, բայց արդյոք այդ մակարդակը բարձրագույն կրթությունն է։ Բարձրագույն կրթությունը մասնագիտություն ստանալու համար է»․ ԱԺ-ի նիստում ասել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը և օրինակ բերել ռիելտորությունը․ «Կա՞ այդպիսի ֆակուլտետ, որտեղ մարդն ստանա ռիելտորության համար սահմանված բարձրագույն կրթություն»։

Պատգամավորի խոսքով՝ բնակչության մոտ 50%-ը բարձրագույն կրթություն չունի, և դա նորմալ է. «Ոչ բոլորն են ցանկանում բարձրագույն կրթություն, քանի որ ոչ չեն ուզում կամ նպատակ չունեն ունենալ բարձրագույն կրթությանը համապատասխանող կրթություն։ Կարծում եմ՝ այս նորմը պետք է հանել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական