Քաղաքական

Օրակարգում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրակարգում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Ռուբինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օրակարգը ներառելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը։ Կքննարկվեն այն քայլերը, որ արվել են մինչ այս, և այն քայլերը, որ դեռ ընթացքի մեջ են»,-ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունների՝ Հայաստանում կայանալիք հանդիպմանը։

Նրա խոսքով՝ այս տարիներին քննարկման մի քանի թեմա է եղել, վերջերս էլ հանդիպում է եղել Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ։

Ռուբինյանը անդրադարձել է նաև 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածությանը՝ ընդգծելով, որ այն չի իրագործվել ոչ Հայաստանի մեղքով. «Հույս ունենք՝ կիրագործվի»։

Ինչ վերաբրում է հայ-թուրքական հարաբերություններիկ կարգավորման հեռանկարին, նա նշել է. «Քաղաքական կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այդ կամքը միանշանակ կա, դա արագ կարող է տեղի ունենալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական