Քաղաքական

Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կհանդիպեն․ CNNturk

Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կհանդիպեն․ CNNturk

Մարգարա/Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին, գրում է CNNturk-ը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրներին։

Նշվում է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Ալիջան/Մարգարա անցակետով կմեկնի Հայաստան հաջորդ շաբաթվա սկզբին:

«Միջկառավարական պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, իսկ պաշտոնյաները կարող են նաև քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը», - հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպումը կկայանա «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագրից ի վեր՝ առաջին անգամ։ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները նախկինում ունեցել են հինգ հանդիպում, վերջինը տեղի է ունեցել անցակետում՝ 2024 թվականի հուլիսին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական