ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Խորհուրդը հաստատել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 42 հարց:
Ի գիտություն է ընդունվել ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը: