Քաղաքական

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում կառաջադրեն Հռիփսիմե Հունանյանին

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում կառաջադրեն Հռիփսիմե Հունանյանին

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Քննարկվել են սեպտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշում է կայացրել առաջադրել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` Դավիթ Դանիելյանի թեկնածությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական