ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիևի հետ:
Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:
Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարևորություն է տրվել երկու երկրների առեւտրաշրջանառությանը և զբոսաշրջությանը վերաբերող հարցերին: