ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ճապոնիա ՀՀ վարչապպետի այցի կապակցությամբ գրառում է կատարել։
«EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը։
Պատմություն, մշակույթ, նորարարություն, տեխնոլոգիաներ և բարգավաճում․ սա ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն է, այլև այն հիմնարար գաղափարները, որոնց վրա խարսխվում է մեր մոտեցումը խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց երկկողմ հարաբերություններում բացառիկ հանգրվան և դրեց ապագա գործընկերության նոր հիմքեր»: