Քաղաքական

Ադրբեջանցի նախարարը «Զանգեզուրի միջանցքը» կոչել է «Թրամփի երթուղի»

Ադրբեջանցի նախարարը «Զանգեզուրի միջանցքը» կոչել է «Թրամփի երթուղի»

Իզմիրում կայացած Ադրբեջան-Թուրքիա IV էներգետիկ ֆորումում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է Սյունիքի ճանապարհի կարևորությունը երկու երկրների էներգետիկ համագործակցության համար:

Նախարարն այն անվանվել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»՝ նշելով, որ դա կապահովի Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից ինչպես ածխաջրածիններ, այնպես էլ «կանաչ էներգիա» Նախիջևանի միջով Թուրքիա և միջազգային շուկաներ հասցնելը:

Ըստ Շահբազովի՝ այս միջանցքը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, ինչպես նաև նոր ուժ կհաղորդի Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցություններին:

Նախարարը նշել է Նախիջևանի և Թուրքիայի միջև էլեկտրական կապերի ստեղծման արագացման անհրաժեշտությունը:                                                                                                                                                                                                                             

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական