Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Վաղարշապատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցության սպասվող համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի այլ հարցեր։